Այս տարի լրացավ մեր ցեղասպանվելու 102 տարին: Բոլորս հիշում ենք, թե ինչպես նշեցինք Հարյուրամյակը:

 


2018-ին լրանում է մայիսյան հերոսամարտերի' Սարդարապատ, Ղարաքիլիսա, Բաշ Ապարան, հարյուրամյակը: Չգիտես ինչու, կարծես ոչ մի կերպ չենք պատրաստվում դա մեծ շուքով տոնելու:

 

Ինչպես Ցեղասպանության հարյուրամյակը նշեցինք, կրկնակի, եռակի շատ միջոցառումներ պետք է լինեն մյուս տարի: Ողջ աշխարհը պետք է իմանա, թե հարյուր տարի առաջ ցեղասպա
նություն, համաճարակներ, սով տեսած Հայաստանն ինչպես հաղթեց հսկա Օսմանյան տերության բանակներին: Պետք է իմանան, որ դրանով ոչ միայն մեզ փրկեցինք, այլև'այժմյան հզորներից ոմանց, որոնք հարյուր տարի առաջ հաստատ թուրանին չէին կարող դիմակայել:

 

Տիգրան Մկրտչյան