Gallup-ի կատարած հարցումների հիման վրա, որոնք կատարվել են 2008,2009 և 2015 թվականներին, կազմվել է երկիր մոլորակի հավատացյալ և անհավատ երկրների ցուցակը:

Համաձայն այդ հարցումների աշխարհում կա 5 երկիր, որոնց բնակչության 99%-ը հավատացյալ են: Այդ երկրներն են՝ Եթովպիան,Մալավին, Նիգերը, Շրի Լանկան եւ Եմենը: Իսկ Բուրունդիի, Ջիբութիի, Մավրիտանիայի եւ Սոմալիի բնակչության 98% է հավատացյալ:

Ամենահավատացյալ երկրների ցուցակը՝ Եթովպիա (99%), Մալավի (99%), Նիգերը (99%), Շրի Լանկա (99%), Եմեն (99%), Բուրունդի (98%), Ջիբութի (98%), Մավրիտանիա (98%) Սոմալի (98%), Աֆղանստան (97%), Կոմորյա (97%), Եգիպտոս (97%), Գվինեա (97%), Լաոս (97%), Մյանմա (97%), Կամբոջա (96%), Կամերուն (96%), Հորդանան (96%), Սենեգալ (96%), Չադ (95%): Եւս վեց երկրներ `Գանայի, Մալի, Կատար, Հանրապետություն Կոնգոյի, Ռուանդայի եւ Զամբիայի - 95%: ԱՄՆ-ում հավատացյալ է բնակչության 56%-ը:

Անհավատ երկրների ցուցակում են Ճապոնիան, Էստոնիան, Շվեդիան, Նորվեգիան եւ Չեխիան: Բայց առաջին տեղում, իհարկե Չինաստանն է: Այս ցուցակում է նաև Ադրբեջանը:Ադրբեջանուն բնակչության միայն 34%-ն է հավատացյալ: