«Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն առանձնացնում է քաղաքի 4 խնդիր, որից մեկը համատիրություններն են։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, նա ասաց, որ «համատիրությունները ընտրական տասովշիկների հիմնական օթևանն են ու որջը»:

Նիկոլ Փաշինյանի արձանագրած 3-4 խումբ հարցերից առաջինը տրանսպորտայինն է. «Ինչքա՞ն կարելի է մի ամբողջ պետության մայրաքաղաքի բնակչությանը ստիպել, որ նրանք կռացած գնան աշխատանքի և գան: Մյուս կողմից, այսօր Երևանի ավտոբուսային պարկում կա 230-ից ավելի ավտոբուս, որոնք ուղղակի կանգնած են: Դուրս չեն գալիս երթուղի տարբեր պատճառներով՝ հիմնականում վարորդ չլինելու, բայց ես կարծում եմ, որ այստեղ կոռուպցիոն երևույթի հետ գործ ունենք, որովհետև, տեսեք, Երևանում այդ երթուղային գծատերերը պատահական մարդիկ չեն, և Երևանի բարձրաստիճան չինովնիկներ էլ ունեն գծեր, և եթե ավտոբուսները դուրս են գալիս երթուղի, նրանց շահույթները համապատասխանաբար պակասում են»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում.