Հյուսիսային Կորեայի երկու սեռերի բնակիչներին թույլատրված են 15-ական տարբերակների սանրվածքներ: Այս մասին հայտարարել Է ֆինն լրագրող Միկա Մակելայնենը, որը Փենյան էր այցելել ապրիլի կեսերին եւ եղել ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ կայացած զորահանդեսում:

 

Լրագրողը լուսանկարել եւ Twitter-ում զետեղել է թույլատրված ոճերի սանրվածքներով պլակատները: Նա պնդում է, որ հյուսիսկորեացի կանանց մատչելի են 15 ձեւի սանրվածքներ, ընդ որում մազերի ներկման ծառայությունը լիովին բացակայում է:

 

Տղամարդկանց նույնպես թույլատրված են 15 ոճեր, եւ լրագրողը Փենյանի սալոններից մեկում փորձել է «ամենատարածված առաջարկությունը»: «Եվ դա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի սանրվածքը չէր»,-հայտարարել է Մակելայնենը:

 

 

North Korean men can choose between 15 approved haircut styles. I had the most popular one - and it's not like Kim Jong Un.