Կանադայում գտնվող Ալբերտի համալսարանի գիտնականների անցկացրած վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեկ գավաթ գինի խմելը նույնքան օգտակար է, որքան մեկ ժամ սպորտով զբաղվելը։
Բանն այն է, որ գինում պարունակվող նյութերը բարձրացնում են աշխատունակությունը, բարելավում են սրտի աշխատանքը և ամրացնում են մկանները, այն է՝ ազդում են օրգանիզմի վրա ճիշտ այնպես, ինչպես ազդում են մարզումները։
Հետազոտություան ղեկավարի՝ Ջեյսոն Դայքի հետևության համաձայն՝ գինին հնարավորության կտա բարելավելու առողջությունը այն մարդկանց, ովքեր չեն կարող մարզասրահ հաճախել և մարզվել։
Այս բացահայտումը շատ է ուրախացրել մեզ։