68 երեխա, 68 ժպիտ, 68 ապագա, 68 փոքրիկի կյանք, 68 երազանք, որոնք մնացին անցյալում և այլևս երբեք չեն փորձի փոխել աշխարհը։
Սիրիայում փախստականների ավտոբուս է պայթեցվել, 120 զոհ, որոնցից 68-ը երեխա։ Աշխարհը՝ աշխարհն ի՞նչ,,, մի տեղ Թրամփն է քննարկվում, մի տեղ ինչ-որ ձայնագրություն, երրորդ տեղում նախագահական մրցավազք է, և թքած փոքրիկների վրա։
Աշխարհը՝ Աշխարհն ի՞նչ,,, աշխարհում շարունակում են դատապարտել հնարավոր ամեն ինչ, բայց միայն դատապարտել, գործողություն չկա։ Հա մեկ էլ իրար սպառնում են, որ կսպանեն, բայց չգիտես ինչո՞ւ իրանք չեն մահանում, 3-րդ կողմի երեխաներն են տուժում։
Ախ, այն փոքրիկը, որ ծովափին էր, կրկին հարստացավ ընկերներով, բայց վստահ եմ, որ նա չէր ցանկանում նոր ընկերներ ձեռք բերել։
Աշխարհը՝ Աշխարհն ի՞նչ,,,
Էդգար Խաչատրյան