Ընտանիքն, անկասկած, առաջին տեղում է 36-ամյա Քիմ Քարդաշյանի համար: Ռեալիթի շոուի սստղը Instagram-ում, որտեղ նա ունի շուրջ 100 միլիոն հետևորդ, ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել Սուրբ Զատկի տոնակատարությունից:

Քարդաշյանների ընտանիքի բոլոր անդամները, ինչպես նաև ընկերները՝ մոդել Քրիսի Թեյգենը, վերջինիս ամուսինը՝ երգիչ Ջոն Լեջենդը, ներկա են գտնվել Սուրբ Զատկի տոնակատարությանը: Քանյեն և Ջոնը հագել են սպիտակ նապաստակի հանդերձանքներ և զվարճացրել են երեխաներին: Աստղերն այցելել են նաև գազանանոց: