Ապրիլի 16-ին՝ Սուրբ Զատկի տոնին մարդաշատ էր Հայոց ամենանշանավոր ու վաղնջական ժամանակների հոգևոր սրբատունը՝ Դադիվանքը, որտեղ կայացավ «Ուրախ Զատիկ» փառատոնը:

 

Այստեղ էին եկել հազարավոր հայ-ուխտավորներ Արցախի բոլոր շրջաններից, մայրաքաղաքից, Մայր հայրենիքից ու Սփյուռքից, ինչպես նաև՝ օտարազգիներ արտերկրից: ՀՀ Պաշտպանության նախարարության հոգևոր ծառայության առաջին պատասխանատու Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետոտեղի ունեցավ 30 զինվորների մկրտության արարողություն: Տոնն առավել գեղեցիկու ազգային, ժողովրդական էին դարձրել:

 

Image may contain: 6 people, people standing and outdoor

Image may contain: 1 person, standing and outdoor

Image may contain: 5 people, people standing, outdoor and nature

 

Շահումյանի շրջանի 16 համայնքները ներկայացնող բնակիչները, ովքեր սեղաններ էին զարդարել ու կազմակերպել հյուրասիրություն: Վանական համալիրում նաև իրականացավ ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ազգագրական խաղեր: Համերգային մասով հանդես եկան «Մենք ենք մեր սարերը» համույթը, այլ խմբեր: Սրբավայրի տարածքում շուրջպար էին բռնել մեր հայրենակիցները՝ տարբեր վայրերից եկած: Պարող երիտասարդներին էին միացել հոգևորականներ ու զինվորներ: Հայոց հնամենի վանքի բակում հնչում էր միասնության երգը, կատարվում միասնության ու ռազմական, ազգագրական պարը: Ն զորամասի նվագախմբի զինվորների կատարմամբ հնչում էին ռազմահայրենասիրական, ժողովրդական ու ազգագրական երգեր: Զինվոր Սարգիս Ջանիկյանը մի քանի երգ կատարեց՝ ոգևորելով ներկաներին: Երևանից է զինվորը, ով արդեն 10 ամիս է՝ ծառայության մեջ է:

Ծաղկաձորից է Ռաֆայել Բադալյանը, ով նորակոչիկ է՝ 3 ամսյա ծառայող, բայց արդեն սեր է վայելում զինակիցների մոտ՝որպես լավ մարդ ու լավ երգիչ: Դադիվանքի Հովհաննես քահանա Հովհաննիսյանը կարևոր է համարում նման միջոցառումը՝ ասելով. «Կարևորը հոգու լույսն է, որ ստանում ենք Աստծուց. 100 և ավելի տարի է, ինչ այս սրբավայրում այսպիսի տոնախմբություն չի եղել: Փառք Աստծո, շնորհավորում եմ մեր ժողովրդին, թող Տերը պահապան լինի նրան»:

 

Մկրտությունից հետո զինվորները շարվեցին Սուրբ Դադիի շիրիմի մոտ: Տեր Վրթանես Աբրահամյանը կարևորեց, թե որտեղ է կայացել զինվորների մկրտությունը, և մկրտվողներին բաժանեցին Մկրտության վկայականներ, «Նոր Կտակարան»: Տոնոյան Աթոն Գյումրիից է՝ 3 ամսյա ծառայող: Ասաց՝թեթևություն է զգում մկրտվելուց հետո, ավելի ոգևորված և պատրաստ հայրենիքի պաշտպանությանը: Արթուր Մաթևոսյանը Ստեփանավանից է, շուտով կզորացրվի և տուն կվերադառնա մկրտված, ինչպես ինքն ասաց՝ թեթևացած, հավատով լի: Փառատոնն արդեն 6-րդ անգամ իրականանում է:

 

Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ, բազմազավակ մայր Մարիամ Փիլաֆյանի նախաձեռնությամբ՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Շահումյանի շրջվարչակազմի աջակցությամբ: Ուրախ է Մ. Փիլաֆյանը. չէր սպասում, որ այսքան մարդաշատ կլինի Դադիվանքում: Ուրախ է նաև այն առիթով, որ վանական համալիրն արդեն հոգևոր սպասավոր ունի: Տոնին մասնակից եղան նաև Քաշաթաղի շրջանի Բերձորի և Աղավնոյի բնակիչները՝ Բերձորի երկրագիտական թանգարանի տնօրենի նախաձեռնությամբ: ԱՀ կառավարությունը հոգացել էր տրանսպորտի խնդիրը, և

 

Բերձորում գործող հանրակրթական 2 դպրոցներից 20-ից ավելի աշակերտներ, ինչպես նաև ուսուցիչներ, երիտասարդներ նաև Աղավնոյից, մասնակից եղան «Ուրախ Զատիկ» փառատոնին ու տուն եկան գոհ: Փառատոնին ներկա էին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, այլ պաշտոնատար անձինք: ՆույնօրըՍուրբ պատարագ մատուցվեց նաև Քաշաթաղի շրջկենտրոն ԲերձորիՍուրբ Համբարձման եկեղեցում: Շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետի ձեռամբ նախորդ օրը կայացավ նաև Ճրագալույցի արարողություն:

 

Վրեժ Հովսեփյան