Վաղը Թուրքիայում սպասվող Սահմանադրության փոփոխման հանրաքվեին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեփական սահմանադրությունը,որով Թուրքիան կանցնի նախագահական կառավարման համակարգին,գովաբանելու համար հասել է նրան,որ երկրի նախկին վարչապետին՝Սուլեյման Դեմիրելին, մեղադրել է Ադրբեջանին դավաճանելու մեջ...

 


Էրդողանի աշխատակազմին ենթական և Թուրքիայի բռնապետի սահմանադրությունը գովազդող ahaber.com կայքը մի տեղեկություն է հրապարակել,ըստ որի 90-ական թթ-ների սկզբին,երբ Հայաստանը գրավում էր նորանոր տարածքներ Արցախում,Թուրքիան կարող էր ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին,բայց դա չի արել...Ըստ կայքի,դրա պատճառը Թուրքիայի ութերորդ նախագահ Տուրգուտ Օզալի և այդ ժամանակվա Թուրքիայի վաչապետ Սուլեյման Դեմիրելի միջև գոյություն ունեցող հակասություններն էին,որի արդյունքում տուժեց եղբայրական Ադրբեջանը... ahaber.com-ը նաև իր ընթերցողներին տեղեկացնում է,որ ՆԱԽԱԳԱՀ Օզալը մեծ ջանքեր էր գործադրել,որ օգնի Բաքվին,սակայն ՎԱՐՉԱՊԵՏ Դեմիրելը խանգարել էր նրան,որի հետևանքով հայերի կողմից հազարավոր ադրբեջանցիներ են սպանվել...

 


Էրդողանը,ով առաջնորդվում է նեոօսմանական և նեոպանթյուրքիստական գաղափարախոսությամբ և Թուրքիային համարում է բոլոր թուրքալեզու և թյուրքական ծագում ունեցող ժողովուրդների պաշտպանը,ինչպես նաև հավակնություններ ունի նախկին Օսմանյան կայսրության տարածքներում սեփական շահերն առաջ տանելու համար,միտումնավոր է սեփական սահմանադրության գովազդը տանում այս ուղղությամբ...

 

Դեմիրելին դավաճան հանելով Էրդողանը ոչ միայն փորձում է "ապացուցել",որ երկրին անհրաժեշտ է նախագահ,որն ունենալու է բացարձակ միապետի շխանություն,ինչպես ինքն է ցանկանում իրեն տրամադրել նոր սահմանադրությունով,այլև ցույց տալ,որ "թույլ" նախագահ ունենալը նաև վնասում է երկրի արտաքին շահերին և հատկապես թյուրքալեզու ժողովուրդների շահերի պաշտպանությանը...Պատահական չէ նաև այն,որ ahaber.com-ի Էրդողանի սահմանադրությունը գովազդող հոդվածում նախագահ Օզալին ներկայացված է որպես դրական կերպար,իսկ վարչապետ Դեմիրելին՝բացասական...
Իշխանությունը պահպանելու համար Էրդողանը ունակ է թշնամի հռչակել նույնիսկ Դեմիրելին...

 


Ինչ վերաբերվում է Արցախյան գոյամարտի տարիներին Անկարայի կողմից Բաքվին տրված օգնությանը,ապա նշեմ,որ չնայած նրան,որ Թուրքիան անընդհատ չքմեղանում է և հայտարարում,որ ոչնչով չի օգնել Ադրբեջանին,փաստերը հակառակն են ապացուցում...Այդ տարիներին Անկարան բավական մեծ ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին...Այն եղել է և՛ զենքի,և՛ զինվորականների տեսքով...Հայերի կողմից ոչնչացված "Բոզ Գուրտ"-ի թուրք ահաբեկիչները և ադրբեջանցիներից առգրավված թուրքական զենքերի օրինկաները բազմաթիվ են...

 


ծուրքիան նույն Ադրբեջանին օգնելու նպատակով ցանկացել է ներխուժել Հայաստան...Այդ մասին իր հուշերում գրում է Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը...Սակայն Մոսկվայից հնչած նախազգուշացումներից հետո Անկարայում հրաժարվել են այդ ծրագրից...

 

Գագիկ Համբարյան