Հայկական վաճառակետերում հայտնվել է ադրբեջանական գյուղմթերք (ըստ շրջանառվող տեղեկությունների):
Այն հավանաբար վաճառում են «կռիվը կռիվ, առևտուրն' առևտուր» կոսմոպոլիտիկական լոզունգի անմիջական ժառանգորդներն ու պրոպագանդողները: Բայց նորին մեծություն ժամանակն, ապտակելով վերոգրյալ լոզունգի կրողներին, ապացուցում է, որ պատմության ցանկացած ժամանակահատվածում աշխարհաքաղաքացիությունը էթնիկ տեսանկյունից մշտապես դեմ է եղել պետության զարգացմանն ու հաճախ հանդիսացել վերջինիս կործանման պատճառը:
Արձանագրելով այս խայտառակությունը՝ պետք է նկատել, որ սա ՀՀ-ում նոր երևույթ չէ, չմոռանանք տարիներ առաջ հայկական շուկայում հայտնված ադրբեջանական թեյի և այլնի մասին:
Այս ապազգային երևույթը նաև տարիներ շարունակ հայկական շուկայում անարգել վաճառվող թուրքական տարաբնույթ ապրանքանիշների հետևանքն ու պտուղն է:
Սա առաջին հերթին հարված է' ուղղված հայ զինվորին, ով ամեն օր կանգնած է այդ մթերքի իրացումից ստացված ու զենք-զինամթերքի վերածված շահույթի առաջ:
Գևորգ Գարդմանցի Գյուլումյան