1․ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Սա չի նշանակում, որ Հայաստանը հետայսու ղեկավարելու է ՀԱՊԿ-ի շքերթը ու «գյադեք՝ էս կողմ, գյադեք՝ էն կողմ» է անելու, բայց սա նշանակում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ջանքերով, ստացվել է կառուցաղական հուն բերել մեր ոչ խերով երկու դաշնակիցներին՝ Բելառուսին ու Ղազախստանին, որոնք էլ, ըստ էության, տորպեդահարում էին ՀՀ ներկայացուցչի պլանավորված նշանակումը տևական ժամանակ։


2․ Ռուսաստանը որոշել է բոյկոտել Եվրատեսիլը, որովհետև կազմակերպիչները այդպես էլ չկարողացան լուծել ՌԴ մասնակցի բոյկոտի հարցը Ուկրաինայի կողմից։ Ոմանք սա հակված են դիտարկել զուտ երգի մրցույթի կոնտեքստում, իսկ ոմանք էլ համարում են սա Ռուսաստանի քիթը տրորելու հերթական ձև Արևմուտքի կողմից։ Անձամբ ես ոնց համարում էի այս մրցույթը անիմաստ, պիղծ ու քաղաքականությամբ հագեցած շոու, այնպես էլ շարունակում եմ և լիահույս եմ, որ կգա այն օրը, երբ մենք կդադարենք մասնակցել դրան։


3․ ԱՄՆ օդուժը Աֆղանստանում կիրառել է իր սպառազինության մեջ ընդգրկված ամենահզոր ոչ միջուկային ռումբոը, որը «Բոլոր ռումբերի մայր» են երբեմն այնվանում։ Շուրջ 9 տոննա կշռող այս սարսափելի զենքի կիրառության արդյունքում ոչնչացվել են շուրջ 4 տասնյակ ԻՊ մարտիկներ, որոնք ապաստան էին գտել աֆղանական քարանձավներում։


4․ Մինչ ՄԱԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Սաֆրոնովը Հեղինե Բիշարյանին հարիր ելույթներ է ունենում ՄԱԿ-ում, իսկ Ժիրինովսկու կուսակցությունը պահանջում է բարձրացնել նրա պաշտոնը նման խրոխտ կեցվածքի համար, ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը վերադարձել են Սիրիայի երկնքում միջադեպերը բացառելու հուշագրին, ինչը անկասկած լավ նորություն է և հույս է ներշնչում, որ իրավիճակի հետագա էսկալացումը կանխվեց ԱՄՆ-ի կողմից հասցված հրթիռային հարվածից հետո։


5․ Իսկ այ կորեական թերակղզում կրքերը սրվում են ու կա ռեալ հավանակնություն, որ դեպքերի վատագույն զարգացման դեպքում կարող է միջուկային զենք կիրառվել ոչ փորձարկումների նպատակներով առաջին անգամ՝ Երկրորդ Աշխարհամարտից հետո։ ԱՄՆ-ը հարվածային նավատորմը մոտեցել է հրթիռային հարված հասցնելու հեռավորության Հյուսիսային Կորեայի սահմաններին։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունը պատրաստ է կանխարգելիչ հարվածներ հասցնել ռազմական օբյեկտներին արդեն այս հանգստյան օրերին, եթե Հյուսիսային Կորեան հետ չկանգնի միջուկային փորձարկումներ իրականացնելու որոշումից։ Հաղորդվում է նաև, որ հավանական հարվածին կարող են մասնակցել նաև ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաև ցամաքային հատուկ ստորաբաժանումներ և կիրբեր զորքեր։


***
Աշխարհը իրար է խառնվել, բայց ֆեյսբուքահայությունը հավանաբար այլ մոլորակում է ապրում, որտեղ ամենակարևոր իրադարձությունը շլյապով կանանց ու Փարիզ գնացող ինչ-որ աղջիկների կարիերային հեռանկարներն են։

 

Կոնստանտին Տեր- Նակալյան