Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված հայտնի դերասան Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, թե ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցանկում ներառվելու մասին ինքը տեղյակ չի եղել։
«Հարգելիներս՝ քանի որ ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու գնհատականը իմ տարիների վաստակն է, եւ հետեւաբար, թանկ է ինձ համար, դիմում եմ Ձեզ իմ խոսքով՝ հարթելու Ավագանու կազմում իմ թեկնածությունն առաջադրելու հետ կապված մի շարք թյուրիմացություններ։ Մեզ բոլորիս հուզող հարցերը մեկ անգամ չէ, որ ես բարձրացրել եմ իմ հեղինակած ստեղծագործություններում՝ վտանգելով անվտանգությունս եւ ինչու չէ՝ խաղաղ ապագաս…Սակայն ինձ միշտ էլ ուղղորդել են իմ համոզմունքները ու բարոյական սկզբունքները, եւ ես միշտ էլ գիտակցել եմ, որ պետք է անեմ այն, ինչը չանել իրավունք չունեմ
...Փաստն այն է, որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում որեւէ կուսակցության չեմ պատկանել...Ավագանում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ հենց Տարոն Մարգարյանից՝ հստակ նշելով իմ դիրքորոշումը կուսակցական թոհուբոհին մաս չդառնալու մասին... Ընդունելով առաջարկը՝ ես միայն մտածել եմ, որ լինելով Ավագանու կազմի մեջ՝ կկարողանամ որեւէ ձեւով օգտակար լինել մեր քաղաքին...
Ցավալին միայն այն է, որ արդյունքում տուժում է տարիների ընկերությունը, աղավաղվում մարդու անունը, ստվերվում՝ անցած ճանապարհը...Ինչեւէ, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը եւ խնդրում ժամանակ՝ շտկելու այս խնդիրը, որը գտնվում է օրենքի շրջանակներում եւ հետեւաբար, ժամանակ է պահանջում...»։