Ապրիլի 12-ին «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում իր գլխավոր հենակետը հանդիսացող ալ-Ռակկա նահանգում մահպարտ ահաբեկիչների և «ջիհադ-մոբիլների» միջոցով 2 հարձակում է իրականացրել կառույցի դեմ պայքարող, հիմնականում քրդերից կազմված «Սիրիական դեմոկրատական ուժեր»(ՍԴՈւ) կառույցի և նրան աջակցող ամերիկացի զինծառայողների դեմ: 


ԻՊ-ի հետ ասոցացվող «ալ-Ամակ» գործակալության հաղորդմամբ՝ ալ-Ռակկայի արևելյան ուղղությամբ՝ ալ-Կադիսիայի ֆերմաների մերձակայքում իրականացված ահաբեկչական գրոհի հետևանքով սպանվել են շուրջ 20 ամերիկացի զինծառայող և ՍԴՈւ-ի զինյալներ. զոհվածներին և վիրավորերին էվակուացնելու նպատակով գործել են միաժամանակ 3 ամերիկյան ռազմատրանսպորտային ուղղաթիռներ: 
Հաջորդ գրոհն իրականացվել է նահանգի հարավ-արևմտյան ուղղությամբ՝ ալ-Տաբկա բնակավայրի մերձակայքում, որը, սակայն աչքի չի ընկել նույնքան արդյունավետությամբ:


Ուշագրավ է, որ ո՛չ քրդական, ո՛չ ամերիկյան կողմերը մինչ այս չեն արձագանքել հնարավոր կորուստների վերաբերյալ տեղեկատվությանը:

 

 

 

Արմեն Պետրոսյան