"Huffington Post'-ը գրում էլ, թե Չինաստանը դադարեցրել է Հյուսիսային Կորեայից քարածխի գնումը և քարածխով բեռնված հյուսիսկորեական նավերը սահմանից հետ է ուղարկել։
Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում, նշեմ, որ քարածուխը Հյուսիսային Կորեայի հիմնական արտահանման ապրանքն է ու բյուջեն համալրողը, Չինաստանն էլ հյուսիսկորեական քարածխի հիմնական գնորդը։
Այսօր նաև ինֆոորմացի կար, որ Չինաստանը զորք ու բծշկական անձնակազմ է ուղարկել Հյուսիսային Կորեայի հետ սահման, որպեսզի ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեային հարվածի դեպքում կանգնեցնի հյուսիսկորեացիների զանգվածային ներգաղթը և բժշկական օգնություն ցուցաբերի կարիքավորներին։
Հյուսիսային Կորեայի ռեակցիան չի ուշացել. երկրի հիմնական պետական լրատվամիջոցը հայտարարել է, թե «Չինաստանի իրեն գերտերություն է համարում, բայց Ամերիկայի դուդուկի տակ է պարում»: