Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանն իր ելույթներում շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ահաբեկիչների դեմ մարտնչող Սիրիային...Ելույթ ունենալով Շանլիուրֆա նահանգում կազմակերպված հանրահավաքին Էրդողանը ասել է."Թուրքական ժողովուրդը տարբերություն չի դնում իր և Թալ Աբյադի,Ջերաբլուսի,Ռասուլայնի և Հասեկեի սիրիացի եղբայրների միջև...Այդ պատճառով էլ Թուրքիան այդ շրջանները չի թողնի ահաբեկիչների վերահսկողության տակ...Մենք չենք թույլ տա ոչ մի ահաբեկչական կազմակերպության,լինի դա "ԻՊ"-ը,թե PYD-ը,որ իրենց դրոշները ծածանեն Թուրքիայի սահմանին..." Էրողոանի այս հայտարարությունը կոնկրետ ուղղված է քրդերի դեմ,քանի որ վերը նշված բոլոր բնակավայրերը,որոնք գտնվում են Սիրիայի հյուսիսում,հիմանկանում բնակեցված են քրդերով և վերահսկվում են տեղի քրդական զինյալ խմբավորումների կողմից...Էրդողանը միտումնավոր է ահաբեկչական կազմակերպությունների շարքում նշել "ԻՊ"-ը,որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն և քրդական PYD-ը,որին որպես ահաբեկչական կազմակերպություն պիտակավորում է միայն Անկարան,որպեսզի ամեն ինչ խառնի իրար...Հավելեմ,որ PYD-ի հետ համագործակցում են և՛ԱՄՆ-ն,և՛ ՌԴ-ն...Թուրքիան ջանքեր չի խնայում,որպեսզի ապացուցի,որ կապ չունի "ԻՊ"-ի հետ,որի հետ ժամանակին մեծ հաճույքով նավթի գործ էր անում Էրդողանի որդին՝Բիլալը...Անկարան "ԻՊ"-ի հետ կապերից ձերբազատվելու համար իր տարածքում ահաբեկչություններ էր կազմակերպում և դրանցում մեղադրում իր որդու գործընկերներին...Ի դեպ,այդ ահաբեկչությունների զոհերը հիմնականում քրդեր էին...
Էրդողանի սրտաճմլիկ այս ելույթի մեջ թաքնված են Սիրիայի նկատմամբ վերջինիս տարածքային պահանջները...Առաջին անգամը չէ,երբ Թուրքիայի բռնապետը "մտահոգված լինելով" հարևան երկրներում տիրող իրավիճակից տարածքային պահանջներ է ներկայացնում վերջիններիս...Էրդողանը Բաթումին, Նախիջևանը, Հալեպը,Կիպրոսը,Սալոնիկը և այլն համարում է թուրքական տարածքներ...


Եվս մեկ հետաքրքիր դրվագ Էրդողանի ելույթից...Վերջինս միտումնավոր է օգտագործում թուրք և սիրիացի ժողովուրդներ եզրույթը...Դրանով նա ոչ միայն անտեսում է քրդերի գոյությունը Թուրքիայում և Սիրիայում,այլև հակադրում նրանց թուրքերին և արաբներին,որոնց համար քրդերն,ըստ Էրդողանի,թշնամիներ են...


Գագիկ Համբարյան