Ստամբուլի դատախազությունը 30 լրագրողի դեմ մեղադրանք է պատրաստել, ըստ որի թուրքական ընդդիմադիր Zaman թերթի ամբողջ անձնակազմը պետք է ցմահ ազատազրկվի:
Մեղադրող կողմը մեղադրանքը արդեն հանձնել է դատարան, որը 15 օրվա ընթացքում պետք է որոշի դատի օրը:

 


Թերթի աշխատակազմը, այդ թվում ղեկավարությունը և լրագրողները, մեղադրվում են անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ:

 

Աշոտ Ասատրյան