ԱՀ «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին, անդրադառնալով Իրանից Ադրբեջան «փչող վտանգավոր քամիներին», ասել է. «Եթե պարզ շահերի անվան տակ տարվող լռության, զիջման, գաղտնի օգնության քաղաքականությունը այսպես շարունակվի, ապա Ադրբեջանի անկախությանը կասկածով վերաբերվող, Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություններ առաջ քաշող, Հայաստանին ռազմական, քաղաքական և հումանիտար օգնություն տրամադրող, մեր 30 միլիոն քաղաքացիներին գերության մեջ պահող իրանական ռեժիմին հակադարձելը ավելի է դժվարանալու։

 

Արդեն իսկ դժվարացել է։ Անկախության և հանրապետականության կողմնակիցները, սա հաշվի առնելով, ավելի բազմապլան և ավելի սկզբունքային դիրքորոշում պետք է ցույց տանք»։

 

ԱՀ քաղաքական շրջանակներում և հասարակության տարբեր շերտերում հակաիրանականությունը խորը արմատներ է ձգել դեռ վաղուց և Իրանի համար դրա վերացման դեմ քաղաքակիրթ պայքարը լինելու է ժամանակի վատնում, իսկ անտեսումը՝ չափազանց վտանգավոր։

 

Արտյոմ Տոնոյան