Շատ եմ ուզում մեր Օպերայում ռեստորան բացվի:
Քանի որ զզվում եմ Օպերայում գործող բուֆետից, այնտեղի 80-ականներից մնացած հոտերից, փոքր շշերով կոլաներից,ստվարաթուղթի մեջի հյութերից, ավանդական (հայհոյանք այդ տեսակի ավանդույթներին) եռանկյունի անպանիր խաչապուրիներից ու երշիկով բուտերբրոդներից:
Քանի որ ինձ համար ռեստորանն ու քյաբաբ/խաշ/խորովածը երկու բացառապես չխաչվող հասկացություններ են:
Քանի որ ցանկանում եմ Օպերա գնալ զուգված զարդարված, տոնական կոստյումով, սպիտակ շապիկով ու փողկապով: Բայց այսօրվա բուֆետի հոտը <<կպչում>> է կոստյումիս, իսկ տիկնոջս շքեղ զգեստը ալերգիկ ծանր հարված է ստանում բուֆետի ամբողջ տեսականուց ու սպասքից:
Քանի որ ցանկանում եմ տարին մեկ-երկու անգամ ինձ ու իմ մտերիմներին տոն պարգեւել, իսկ տոնը նաեւ շքեղ ռեստորանում ճաշելն է:
Քանի որ չեմ ուզում տհաճ անհամբերությամբ ու մեղքի զգացումով սպասել, թե երբ իմ հյուրը Կիպրոսից կամ Ֆրանսիայից կվերադարնա գարշահոթ օպերային զուգարանից:
Քանի որ Օպերայի դահլիճում եւ ռեստորանում գոնե մի քանի ժամով կհայտնվեմ բացառապես <<սպիտակ մարդկանց>> շրջապատում, որոնց համար Օպերայի ռեստորանն ու քյաբաբ-խաշը նույնպես չխաչվող հասկացություններ են:
Քանի որ կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհի մի մասն ենք, կամ պետք է դարնանք:
Ռեստորանի անունն էլ լավ կլիներ Վերդի լիներ, կամ Պուչինի, Լա Տրավիատա կամ Կարմեն (եւ պարտադիր չի հայկական անուն լինի, աշխարհի օպերային հանճարեղ գործերն ու հեղինակները նաեւ մերն են):
Եւ ռեստորանում սպասքը բյուրեղապակուց եւ ճենապակուց լինի, իսկ շամպայնը մատուցվի սառույցով լի արծաթագույն դույլի մեջ:
Եւ սեղանը ռեստորանում նախորոք պատվիրեմ, մեկ-երկու ամիս առաջ, քանի որ հետո ուշ կլինի:
Եւ մի քանի ամիս գումար ետ գցեմ, որպեսզի մեկ օր անցկացնեմ Օպերայում:
Armen Amiryan Ուշադրություն մի դարձրա այս աղմուկին, կատարի խոստումդ, մենք Օպերայում ռեստորանի կարիք ունենք...
Տիգրան Հակոբյան