Անցած տարի այս օրերին մենք ազգովի Ադամ Սահակյանին էինք «փնտրում»: Ամբողջ համացանցը Ադամի լուսանկարներն էր: Ադամը անհետ կորած էր համարվում: Մենք հույսով էինք, որ նա մի քարի կամ մի թփի հետևում պախկվել է, ուշաթափվել է կամ թեկուզ փախել է մարտից, բայց ողջ է: Ողջ ու առողջ է: Ոչ մեկս չէինք ցանկանում մտածել, որ Ադամը հետ չի գալու , այլ Ադամին բերելու են: Ոչ մեկի մտքով նման բան չէր անցնում: Ոչ մեկս դա չէինք ցանկանում: Զոհված Ադամին պատկերացնելը մեղք էր սեփական խղճի առաջ:
Բայց Ադամը չէր պախկվել, չէր փախչել ու առավել ևս վախից ուշքը չէր գնացել: Ադամն ընկել էր թշնամու ոհմակի ձեռքը ու կռվել էր: Սերժանտ Ադամը կռվել էր հազար տարվա գեներալի նման ու ընկել էր տղամարդու նման: Դեռ հին ժամանակներում, երբ զինվորը կռիվ էր գնում, ապա նա կամ պետք է վերադառնար հաղթանակած կամ իրեն պետք է բերեին զոհված: Զինվորը պատերազմի ժամանակ իրավունք չունի փախնելու, իրավունք չունի հրամանատարի դիակը մարտի դաշտում թողնելու: Ադամը կռվեց իր հրամանատարի փոխարեն:
Ադամը լռացնում է պարզ ու մաքուր հերոսների շարքը, ինչպիսին էր Մոնթեն , Դուշման Վարդան և մյուսները, ովքեր կարիք չունեն ավելորդությունների:

 

Աշոտ Ասատրյան