Մի քիչ տարօրինակ չէ՞, որ ամերիկացիներն սկզբից ռուսներին են զգուշացնում, որ հարվածելու են սիրիական ավիաբազային, հետո սիրիացիներին են զգուշացնում, հետո նոր՝ մեկ ժամ անց հարվածում։ Տոմահավկեքի կեսը ճամփին կորում են (կարծում եմ՝ էս հարցում կոռուպցիոն ռիսկերը դեռ պետք է ուսումնասիրել), էն մի կեսն էլ ոչ մի լուրջ վնաս չի հասցնում օդակայանին, որն, ի դեպ, արդեն աշխատում է։ Այսօր սիրիացիները թռիչքներ են արել այնտեղից...
Փոխարենը Միացյալ Նահանգներում դեմոկրատները, որոնք մեղադրում էին Թրամփին Ռուսաստանի մարդը լինելու մեջ, զրկվում են նորընտիր նախագահի դեմ այդ մեղադրանքը շահարկելու հետագա հնարավորությունից։ Դե, ասում եք, որ շատ խորանանք, կպարզվի, որ իսկականից Պուտինի դրածոն է Թրամփը։ Ուղղակի դա հիմա մի քիչ ավելի դժվար կլինի ապացուցել)))))։
Հրանտ Մելիք-Շահնազարյան