Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի, ըստ իս պարզապես օրինաչափ բարեփոխումներ անելու ՀՀ Մշակույթի Նախարար Արմեն Ամիրյանի առաջարկի ֆոնի վրա, գտնվեցին 8-թյաններ, ովքեր հիշեցին Կիսաբաց Լուսամուտների տաղավարում հայտված մարդկանց, նրանց «մակարդակը», աշխարհընկալումն ու «իրական» լինելը։ 8-թյաններ, ովքեր շարունակ զարմանում են, որ մարդիկ այս պետության տարբեր հատվածներում դեռ վատ են ապրում, ունեն խնդիրներ ու դրանց մասին բարձրաձայնում են։ Մի կողմ դրեք Ձեզ համար արդեն «զենքի տեսակ» դարցած համակարգչային ստեղնաշարը, մի փնտրեք սև կատու մութ սենյակում և շրջեք մեր հանրապետության տարածքով` հասկանալու համար մարդկանց դարդն ու ցավը և որպես հանրային մարդիկ, ովքեր անհանգստացած են նույն այս պետության քաղաքացու վաղվա օրով, տարբերակներ առաջարկեք Ամիրյանի նոր Օպերային թատրոնի ներկայացումները գրավիչ ու հասանելի դարձնելու` հենց այդ մարդկանց համար։
8-թյաններ վերադարձեք Ակումբագրադարանային տեխնիկումի մշակութային-լուսավորական բաժին և սկսեք լուսավորել։
Հ.գ. Ժամանակին թևավոր դարցած արտահայտությունը դեռ ուժի մեջ է։ Ուզում եմ ապրել «Հայլուրի» Հայաստանում։
Հրաչ Մուրադյան