Երաժիշտ Վահե Բեգոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի բան ասեմ՝ չնեղվեք...
ժողովուրդ, որ Լոնդոնի թագավորական օպերային թատրոնում ռեստորան ա գործում, ու դահլիճ ներկայացում նայելու մտնում ես ռեստորանի միջով, օպերային ներկայացումների ընդմիջումներին էլ շամպայն ու закуска ես վերցնում, դրանից Քավենթ Գարդնի կլասսն ընկնում ա՞։ ռեստորանը հո պարտադիր չի՞ խինկալիանոց լինի կամ շաուրմայանոց, քյաբաբ, իքի բիր ու թանով, կարա շաաաաատ էլիտար մի տեղ լինի, գլամուր, բարձրաշխարհիկ, մի խոսքով՝ ինձ համար, է չեք ուզո՞ւմ, գնացեք կողի արտաշնոցը...!!!
Շատ ավելի կարևոր է, որ էդ քյաբաբնոցը բեմում չլինի, դրա մասին մտահոգվեք (չնայած, գոհություն Աստծո, շատ բան դրականորեն փոխվել է,ուրանալու չի)։
Սովետից մնացած տաճարական սակրալ վերաբերմունքը պահեք թատրոնի բովանդակության հանդեպ, ոչ թե շենքի։ Սունդույանում ներկայացման, ծանր ներկայացման ըմդմիջմանը մի բաժակ սուրճ չկարողացանք խմել, ջուրն էլ ապառատի մեջ էր՝ կիլոմետրանոց հերթն էլ դիմացը... դա՞ է քաղաքակիթ ձևը»։