Ամիրյանը սա բացատրել է, այսպես կոչված, սովետական բուֆետներից ազատվելու ու ժամանակակից տեսք տալու համար։ Առայժմ, իհարկե, դեռ չեն մեկնարկել այդ աշխատանքները, սակայն, ամենայն հավանականությամբ, կիրականանա «Մեր բակը» ֆիլիմի հայտնի սաունդթրեքի խոսքերը՝ Օպերայում յոթանասուն հազար հատ սրճարան ու ռեստորան ունենալու մասին։ Իրականում մոդեռնի տակ այս որոշումը «սղցնելու» համար մշակույթի նախարարը առավել քան հիմնավոր պատճառներ պիտի ունենա։ Որո՞նք կարող են դա լինել։

 

Օպերայի բարեկարգո՞ւմը, առանց այն էլ քաղաքը այլանդակած ճարտարապետության շարունակությո՞ւնը, թե՞, ի վերջո, ինչ-որ շրջանակների համար ավելի կայուն եկամուտ ապահովելը։ Ամիրյանը պետք է պատրաստ լինի, որ այդ հարցին հանրային արձագանք, միանշանակ, չի լինելու, որովհետև Օպերայի ու բալետի թատրոնը այն հազվագյուտ մշակութային ժառանգություններից մեկն է, որը դեռ չի պղծվել մեր օրերում։

 

Եթե կհիշեք, նմանատիպ խնդրի առաջ կանգնած էր Գառնիի հեթանոսական տաճարը, որտեղ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ցանկանում էր թոնրատուն բացել ու որի դիմաց ահագին բողոքի ակցիաներ անցկացվեցին։ Այս անգամ, հաշվի առնելով Ազատության հրապարակի խորհուրդը հայ ժողովրդի համար, միանշանակ կարող ենք ասել, որ այս որոշումը կյանքի կոչելու համար Ամիրյանը դեռ երկար պիտի պայքարի, ու հաստատ, հեշտ չի տրվելու այս որոշումը: