1. Քնելուց առաջ հարկավոր է մաշկն անպայման մաքրել և հեռացնել դիմահարդարումը։

2. Որպես դեմքը մաքրող միջոց կարելի է օգտագործել սովորական վազելինը։ Հատկապես չոր մաշկի դեպքում։

3. Երբեք մի փոխարինեք ցերեկային քսուքը գիշերայինով, և հակառակը։

4. Քնելուց առաջ կարելի է վազելինը քսել աչքերի շուրջ, այտերին և այտոսկրերին, շուրթերին և շուրթերի շուրջը, ընդ որում թեթև մերսելով։

5. Հիշեք․ մի օգտագործեք քսուքի շատ չափաբաժին։ Հարկավոր է քսել քիչ քանակով, իսկ մնացորդը անձեռնոցիկով հեռացնել։

6. Ճարպոտ կամ խնդիրը ունեցող մաշկի դեպքում, քնելուց առաջ, օգտագործեք սալիցիլաթթու, որն արտադրվում է 1% կամ 2% լուծույթի ձևով։ Նախ, հարկավոր է դեմքը դիմահարդարումից մաքրել, տաք ջրով լվացվել, ապա մաշկը սրբել սալիցիլաթթու պարունակող լոսյոնով։ Այնուհետև լվացվել տաք ջրով՝ թթվի մնացորդները հեռացնելու համար։

7. Երիտասարդ, բայց ոչ չոր մաշկի դեպքում կարելի է գիշերային քսուք չօգտագործել։

8. Հասուն մաշկին անհրաժեշտ է ավելի ակտիվ գիշերային խնամք։ 40 տարեկանից հետո գիշերային քսուքին կարելի է ավելացնել շիճուկ, սակայն ցանկալի է, որ կոսմետիկ միջոցները նույն արտադրության լինեն։ Այս հասարակ խորհուրդները կարելի է անվանել «Իդեալական մաշկի կանոններ»։