Թուրքիայի բռնապետ, նեոօմանիզմի և պանթյուրքիզմի ջատագով Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Իզմիրում հարազատ կուսակցության հանրահավաքին, հայտարարել է. «Էլ Բաբը վերջին օրինակն է, որ մենք արդյունքներ ունենք։ Ջարաբլուսը, Դադիկը և Էր Ռային դրանից առաջ էին ազատագրվել։ Հիմա մենք շարունակում ենք ճանապարհը։ Առջևում Մանբիջն է։ Եթե կոալիցիան պահպանի իր խոսքը, ապա մենք կհաղթահարենք նաև Ռաքքան»։

 


Հիշեցնեմ, որ անցյալ տարի օգոստոսի 24-ին թուրքական զինուժի կողմից Սիրիայի տարածքում անցակցած «Եփրատի վահանը» oպերացիան Անկարան ավարտել է ընդամենը օրեր առաջ։
Թուրքիայի իշխանությունների ռազամական ակտիվությունը Սիրիայի տարածքում կապված է ոչ թե ահաբեկիչների դեմ պայքարով, այլ Սիրիայի քրդերի դեմ է ուղղված։ Անկարան սարսափելի վախենում է Սիրիայի հյուսիսում քրդական երեք ինքնավարությունների միավորումից մեկ տարածքի մեջ։ Հենց սրանով է պայմանավորված, որ թուրքերը միտումնավոր մխրճվել են Սիրիայի հյուսիս և անջատել են իրարից երկրի հյուսիս-արևմուտքում և հյուսիս-արևելքում բնակվող քրդերին։ Հիմա էլ ցանկանում են գրավել քրդերի վերահսկողության տակ գնտվող Մանբիջը և «ԻՊ»-ի «մայրաքաղաք» Ռաքքան։

 

Չստանալով Հալեպը՝ Թուրքիան բավարարվում է ռուսների նետած պատառներով՝ Աազազով, Ջարաբլուսով և Էլ-Բաբով։ Սակայն դա նրա համար քիչ է։ Հիմա էլ ակնարկում է Մանբիջի և Ռաքքայի մասին։

 


Հաշվի առնելով Մոսկվայի թուլությունը թուրքերի հանդեպ՝ չեմ զարմանա, եթե ռուսներն էլ օգնեն Անկարային գրավել այդ քաղաքները իրենց շրջակայքով։

 

Գագիկ Համբարյան