Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը ոչ թե նպատակ ուներ սպանել մարդկանց , այլ դա մեսիջ էր ուղղված Անկարային: Սա իմ անձնական կարծիքն է: Պատահական չեմ համարում, որ այդ զենքը օգտգործվել է Սիրաիայի ընդդիմության վերահսկողության տակ գտնվող բնակավայրում:
Չմոռանանք, որ Սիրաիայի ընդդիմության հետ սերտ հարաբերություններ ունի Անկարան, ինչպես նաև չմոռանանք, որ հենց այդ ընդդիմության հետ Անկարան իրականացնում է ռազմական գործողություններ Սիրիայի տարածքում, ինչպես նաև չմոռանաք, որ Անկարան տարածքային հավակնություններ ունի Սիրիայից, որի վառ օրինակն է վերջին օրերին մի որոշակի չափով իր սահմանների առաջ տալն էր դեպի Սիրիայի խորքը, որը պատճառաբանում է Էլ- Ասի գետի հունի փոփոխմամբ:
Մինչ Սիրիայում բոլորն իրար են մեղադրում քիմիական զենքի օգտագործման մեջ, Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն հրավիրել է արտակարգ նիստ: Նիստից ոչինչ հայտնի չէ, միայն թե նիստից անմիջապես հետո Թուրքիայում կարևորագույն օբյեկտների պահպանությունը խստացվել է, Սիրիայի հետ ցամաքային անցակետերի զգալի մասը փակվել է, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներին հորդորել են զերծ մնալ դաշտային աշխատանքներ կատարելուց, մինչև լրացուցիչ ծանուցումը:
Կիլիկիա Հայաստան