Թուրքիայի բռնապետ,նեոօմանիզմի և պանթյուրքիզմի ջատագով Ռեջեփ Էրդողանը ելույթ ունենալով Իզմիրում հարազատ կուսակցության հանրահավաքին հայտարարել է."Էլ Բաբը վերջին օրինակն է,որ մենք արդյունքներ ունենք...Ջարաբլուսը,Դադիկը և Էր Ռային դրանից առաջ էին ազատագրվել...Հիմա մենք շարունակում ենք ճանապարհը...Առջևում Մանբիջն է...Եթե կոալիցին պահպանի իր խոսքը,ապա մենք կհաղթահարենք նաև Ռաքքան..."
Հիշեցնեմ,որ անցյալ տարի օգոստոսի 24-ին թուրքական զինուժի կողմից Սիրիայի տարածքում անցակցած "Եփրատի վահանը" oպերացիան Անկարան ավարտել է ընդամենը օրեր առաջ...
Թուրքիայի իշխանությունների ռազամական ակտիվությունը Սիրիայի տարածքում կապված է,ոչ թե ահաբեկիչների դեմ պայքարով,այլ Սիրիայի քրդերի դեմ է ուղղված...Անկարան սարսափելի վախենում է Սիրիայի հյուսիսում քրդական երեք ինքնավարությունների միավորումից մեկ տարածքի մեջ...Հենց սրանով է պայմանավորված,որ թուրքերը միտումնավոր մխրճվել են Սիրիայի հյուսիս և անջատել են իրարից երկրի հյուսիս-արևմուտքում և հյուսիս-արևելքում բնակվող քրդերին...Հիմա էլ ցանկանում են գրավել քրդերի վերահսկողության տակ գնտվող Մանբիջը և "ԻՊ"-ի "մայրաքաղաք" Ռաքքան...
Չստանալով Հալեպը Թուրքիան բավարարվում է ռուսների նետած պատառներով՝Աազազով,Ջարաբլուսով և Էլ-Բաբով...Սակայն դա նրա համար քիչ է...Հիմա էլ ակնարկում է Մանբիջի և Ռաքքայի մասին...
Հաշվի առնելով Մոսկվայի թուլությունը թուրքերի հանդեպ չեմ զարմանա,եթե ռուսներն էլ օգնեն Անկարային գրավել այդ քաղաքները իրենց շրջակայքով...
Գագիկ Համբարյան