Ահարոն Ադիբեկյանին առանձնակի ներկայացնելու կարիք չկա: Նրա անունը վաղուց արդեն ասոցացվում է կեղծ-սոցիոլոգիայի հետ: Զարմանալին միայն այն է, որ այդքանից հետո Ադիբեկյանից դեռ կարծիք հարցնողներ կամ նրա ասածները լուրջ ընկալողներ կան:
Ինչևէ, Ադիբեկյանը կրկին խոսել է, այս անգամ արդեն պոստ-ֆակտում, փորձելով մեկնաբանել ընտրություններում տարբեր ուժերի հավաքած քվերեները:
Նա նաև անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքին և ասել, որ Գագիկ Ծառուկյանը ընտրողներին ընդունում էր որպես մեկ միասնական զանգված, և որ դաշինքին ձայն են տվել հիմնականում 60 տարեկանն անց մարդիկ:
Նախ հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքը ապագա խորհրդարանի երկրորդ ուժն է և հավաքել է ավելի քան 400 հազար քվե: Իհարկե մարդ պետք է առնվազն ադիբեկյան լինի նման բան ասելու համար: Գագիկ Ծառուկյանը ընտրարշավի ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչն էր, և նրա բարձր վարկանիշը ապացուցվում էր ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների շրջանում անցկացված սոցհարցումներում: Եթե մի կողմից Ծառուկյանին սիրում և ընդունում են թոշակառուները, ապա մյուս կողմից՝ ուսանողները, մարզիկները, գիտության և արվեստի երիտասարդ գործիչները: հետևաբար Ադիբեկյանի ասածը կատարյալ հերյուրանք է:
Վստահ ենք, որ Ադիբեկյանը ինքն էլ գիտի այդ մասին, քանի որ նա էլ հաճախ սոցհարցումներ է անում, պարզապես նա, սովորության համաձայն, կրկին ստում է: Հետևաբար Ադիբեկյանի ասածը կատարյալ հերյուրանք է:
Այսօր Ադիբեկյանը պարզապես փորձում է ապացուցել, որ դեռ ինչ-որ բանի համար պիտանի է, օրինակ ստելու, բայց հասարակությունը արդեն վաղուց գիտի, թե ով ով է, որ ուժը ինչպիսի վարկանիշ ունի, ովքեր են ում օգտին քվերակել, ուստի հասարակությանը տարհամոզելու գործում անգամ ադիբեկյանական ստերը չեն օգնում: