Ընդհանրապես եթե հարցին մոտենանք մեր նորընծա ԱԺ պատգամավորական կազմի շահերից ելնելով ապա պիտի փաստենք որ Արմեն Ամիրյանը շատ խելքով միտք է երկնել։ Մարդկանց մի լավ կենտրոնական ռեստորան է պետք, լավ լեն ու բոլ, հաստ ու ամուր պատերով։Օպերայի շենքից լավը այս գործի համար Երևանում չես գտնի։ Մարդիկ հանգիստ մի կտոր հաց կուտեն քյաբաբով, բողկով բանով, ինչու չէ, մի քիչ էլ կոկորդները կփրջեն հակական կոնայկով ու ջերմուկով, հետո հավեսով կգխտան ու կօրհնեն Ալեքսանդր Թամանային որ այսպիսի հարմար ռեստորանի շենք է նախագծել։ Դե եկամուտի մասին էլ չեմ ասում, կհավաքեն ու կներդնեն Հայաստանի տնտեսության մեջ, համ էլ ընտրություն բան կա, հո չվերջացան դրանք, ընտակաշառքի հարցն էլ այդ եկամտի մի մասով կլուծեն։
Հա, հաստատ խելոք բան է ասել մեր հարգելի ԱմիրյանԱրմեն նախարարը, մշակ․ ա․ ինչի՞, անտերը մոռացա թե ինչի նախարար է։
Ախր այ ժողովուրդ ջան հլա մի հատ ուշադիր նայեք սրա ռանգ ռուշին, ժպիտին։ Բա սա նորմալ մարդու դեմք ու դիմագի՞ծ է։ Ախր անտերները լրիվ են այլակերպվել։