Ադրբեջանական ԶԼՄ-ները և Մամեդյարովի գերատեսչությունը դեռ լռում են...Բայց համոզված եմ,որ շուտով կլսենք Բաքվի նոր նվնվոցները...Իսկ պատճառն այն է,որ Արցախ են այցելել աշխարհահռչակ ռոք երաժիշտ,System of a Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը,աշխարհահռչակ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը և նրա կինը՝Արսինե Խանջյանը...

 

Ադրբեջանը վերջիններիս կմեղադրի իր "տարածք" ապօրինի մուտք գործելու համար և կմտցնի հարազատ ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակ"...Այս ամենին նաև կգումարվի Ադրբեջանի կողմից վերջիններիս դեմ քրեական գործ հարուցելն ու հետախուզում հայտարարելը...Վերջինն իհարկե շատ արագ կչեղարկվի Ինտերպոլի կողմից...Ճանաչված առակագիր Կրիլովի առակներից մեկի հերոսների օրինակով "մոսկա" Իլհամ Ալիևի համար կարևորն այն է,որ ինքը հաչում է "փիղ" Թանկյանի վրա..."Հաչոցի" արդյունքների անարդյունավետության մասին Իլհամն էլ գիտի...

 

Բայց Ադրբեջանն այնպայման կօգտագործի Թանկյանի և մյուսների անուններն ինքնագովազդվելու համար...Թանկյանին աշխարհում ավելի շատ մարդ է ճանաչում, քան Ադրբեջան անունով ինչ-որ պետության...Թանկյանի անվան շուրջ հիստերիա անելով Բաքուն նաև գովազդում է Արցախը...

 

Գագիկ Համբարյան