Սակայն ֆիզիկապես զարգացած մարմինը չի երաշխավորում հոգեկան հավասարակշռություն: Եվ թեկուզ «Առողջ մարմնում՝ առողջ ոգի» արտահայտությունը բավականին մոտիվացնող է, հաճախ լինում են մարդիկ, ովքեր լավ տեսք են ունենում, սակայն հաճախ նրանց ներսում քաոս է տիրում, որը խաթարում է հոգեկան հանգստությունը: Այսպիսի խնդիրների հետ բախվելով՝ հոգեբանները մշակել են մի շարք մեթոդներ, որոնք օգնում են յուրաքանչյուրին, ովքեր ցանկանում են կարգավորել իրենց հոգեկան վիճակը և ունենալ մարմնի ու հոգու ներդաշնակություն:

 

Հոգեկան վիճակի լավացման մեթոդ Մարմնակենտրոն թերապիա Ըստ հոգեբանների, այն ամենը, ինչ կատարվում է հոգում, մարմնի վրա հետքեր է թողնում: Իհարկե պետք չէ հասկանալ, որ ոտքի վրայի վերքը ներքին ապրումների հետևանք է, սակայն մկանային ձգվածությունը, այո: Օրինակ, կուզիկությունը, մարմնի մկանների ձգվածությունը, այդ ամենը նշանակում է, որ մարդը հոգեկան խնդիրներ ունի: Լուծելով այդ հարցը՝ կարելի է ազատվել հոգեկան տառապանքներից: Պարային թերապիա Պարերն այս պարագայում օգնում են ազատվել ամաչկոտությունից, քանդել արգելապատերը և՝ թուլանալ: Այս մեթոդը չի պահանջում հատուկ կարողություններ կամ երաժշտական լսողություն:

 

Պետք է ուղղակի շարժվել: Այսպիսի թերապիայի դրական կողմը սահմանափակում չունենալն է ոչ տարիքային, ոչ էլ սեռի հետ կապված: Այն հարիր է յուրաքանչյուրին, ով թուլանալու կարիք ունի: Արթ-թերապիա Ինչպես պարի պարագայում, այստեղ նույնպես կարիք չկա ունենալ հատուկ ունակություններ: Մարդուն ուղղակի տալիս են վրձին և ներկեր ու այս կերպ թույլ տալիս նրան դուրս հանել զգացմունքները թղթի վրա: Արթ-թերապիան ենթադրում է, որ կտավին փոխանցելով զգացմունքները, մարդը զգում է թուլություն և հոգեկան հանգստություն: Դա, այսպես կոչված, զգացմունքային բեռնաթափում է, որը անհրաժեշտ է գրեթե յուրաքանչյուրին: Հոգեդրամա Այս մեթոդը թիմային աշխատանք է պահանջում: Դրա մեջ չկա ոչ մի բացասական բան, ինչպես կարող է թվալ անվանումից: Այն ընդամենը ենթադրում է խաղ, իմպրովիզացիա:

 

Այս թերապիան կենտրոնացված է մարդու ավելի ազատ և պահի տակի գործելու վրա, որպեսզի նա ընդհանուր լեզու գտնի այլ մարդկանց հետ։ Վերջինս արդյունքում տալիս է զգացմունքային ազատության զգացողություն: Նշանակություն չունի, թե ինչպիսի թերապիա պետք է ընտրել: Դրանցից յուրաքանչյուրը ազդում է իր ձևով: Եթե բոլոր պայմաններին և կանոններին հետևել, ապա այս կարգի մեթոդները կօգնի ազատվել ներքին անհարմարավետության զգացողությունից և լավացնել հոգեկան վիճակը: