Թաբուլե պատրաստելու համար անհրաժեշտ են 1 կգ բլղուր (սպիտակ աղացած ձավար) 1 կապ մաղադանոս 1 կապ համեմ 1 կապ կանաչ սոխ Կես կապ մառոլ Կես կապ թարխուն և սամիթ 1 հատ կիտրոն 2 ճաշի գդալ տոմատի մածուկ 0,5 լ ձեթ Աղը և սև պղպեղը' ըստ ճաշակի Պատրաստման եղանակը 1 կգ բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի հատակին աննշան ջուր մնա: Մինչև բլղուրի հատիկները ներծծում են ջուրը, մանր կտրատել կանաչիները'համեմ, մաղադանոս, կանաչ սոխ, սամիթ, թարխուն, մառոլ:

 

Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա: Ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղն ու սև պղպեղը'ըստ ճաշակի, 0,5 լ ձեթ: Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել: Մատուցել մառոլով կամ խաղողի մատղաշ տերևներով: