Հարգելի՛ հայրենակիցներ, Արարատի մարզի բնակիչներ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր բարձր վստահության համար, շնորհակալ եմ, որ ձեր ձայնը վստահեցիք ինձ:
Խոստանում եմ խորհրդարանում լինել ձեր արժանի ձայնը, աշխատել նվիրումով և բարձ պատասխանատվությամբ, որպեսզի վայրկյան անգամ չերկմտեք ձեր ընտրության հարցում:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արտաշատի բնակիչներին, շնորհակալ եմ, որ կանգնեցիք կողքիս՝ գնահատելով իմ ամենօրյա և նվիրական աշխատանքը, նաև որպես Արտաշատի քաղաքապետ:
Ես լինելու եմ և՛ իմ օգտին քվեարկած, և՛ իմ օգտին չքվեարկած քաղաքացիների պատգամավորը, և փորձելու եմ այնպես աշխատել, որ իրենց ձայնն ինձ վստահած մարդիկ հպարտ լինեն, իսկ նրանք, ովքեր ինձ ձայն չեն տվել՝ հաջորդ ընտրություններին վստահեն ինձ:
Շնորհակալություն...