Կարծում եմ, որ քաղաքական պրոցեսների մեր գնահատականներում ամենից ոչ պիտանելի ու ոչ տեղին բնորոշիչներից մեկը «ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ» որակումն է:


Քաղաքականությունը սուր մրցակցության ոլորտ է, որտեղ «շահի» ու «սկզբունքի» հանդիպման արդյունքում սովորաբար հաղթում է առաջինը: Այն փոխադարձ կոմպլիմենտների, բարեգթության քարոզի, փոխվստահության, ազնվության, հավատարմության երդումների ու անկեղծության ոլորտ չէ:


Եթե դու քաղաքական պայքարին տալիս եք էմոցիոնալ որակումներ ու սպասում եք ձեր բարոյագիտությանը համապատասխանող արձագանքների, ապա քաղաքականությունը հաստատ ձեր տեղը չէ:


Ու նման վիճակից բխող կանխատեսելի ձախողումներից ոչ թե պետք է հիասթափվել, այլ հետևություններ անել, ինքնակազմակերպել, առավել ադեկվատ ու իրատեսական քաղաքական վարք, մոտեցումներ որդեգրել և պատրաստվել հաջորդ ընտրություններին:
Հ.Գ. ի դեպ հետաքրքիր է նաև, թե ումի՞ց եք հիասթափվում... :) ընտրողից, ընտրվողից, քաղաքական խաղի կանոններից, աշխարհից.... միգուցե ինքներդ ձեզանից... :)
..ամեն պարագայում կյանքը շարունակվում է...

 

Ալեն Ղևոնդյան