Համապետական բոլոր ընտրություններից հետո առաջ է գալիս մի հարց՝ բա Հետո՞։ Մեր կյանքի վերջին 25 տարիների հարուստ փորձը ցույց է տալիս, որ այդ «հետո»-ն ունի բավականին պարզ, բայց նաև դժվարին պատասխան։ Հետո կյանքը շարունակվում է, որովհետև անկախ ընտրության արդյունքից յուրաքանչյուրս մե՛ր կյանքի օրերն ենք մաշում, իսկ ինչպես հայտնի է, այդ օրերի թիվն անսահմանափակ չէ։
Հետևաբար, Հետո պետք է ապրել, գնահատել այս արևի տակ անցկացրած մեր ամեն մի օրը, նույնիսկ՝ ժամը, գնահատել մեր հարազատներին, մեր մտերիմներին և մեր ունեցածը, որովհետև դա էլ անսպառ չէ։ Ու անկախ տարիքից, դիրքից, պաշտոնից և քաղաքական հայացքներից՝ Հետո պետք է շատ աշխատել ու շատ սովորել, որովհետև առանց դրա ոչ մի բան էլ չի ստացվում այս արևի տակ։
#Armvote17
Միքայել Յալանուզյան