ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Առաջարկում եմ անվավեր ճանաչել Կարբի գյուղի ընտրության արդյունքները:

 

Արագածոտնի մարզի Կարբի համայնքի թիվ 17/15 տեղամասում տեղի է ունենում ընտրախախտում. Կապույտ ջինսով, սև վերարկուով, հայկական փորով մինչև 50 տարեկան մարդը բազմիցս քվեաթերթիկ էր նետում նույն տուփի մեջ: Նրան սատարում էր կապույտ բաճկոնով կինը: Մոտ 45-ին մոտ մի տղամարդ էլ օգնում էր նրանց: 

 

 

Մոտ 10 մարդ հավաքվել են ընտրախցիկի մոտ՝ խախտելով գաղտնի ընտրության իրավունքը: Ավելին՝ ոչ ոք կարգ ու կանոն չի հաստատում:

 

Այս ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Ռոլանդ Հակոբյանը վաղ առավոտից չի թողնում մարդկանց նորմալ քվեարկել, անընդհատ կանգնում է քվեախցիկների մոտ և նկատողություն անում մարդկանց: Նա պարբերաբար ընտրողների հետ միասին մտնում է ընտրախցիկ:

 

 

Թիվ 17/15 տեղամասի ընտրախախտողը, ամենայն հավանականությամբ, Կարբիի գյուղապետի հորաքրոջ տղան է:

 

Նույն ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ են լինում:

 

 

Նախքան ընտրության մասնակցելը, քվեախցիկների հետևում գտնվող սենյակ անըդհատ մարդ է մտնում-դուրս գալիս. հավանաբար ընտրակաշառք են բաժանում»: