Այսօր ապրիլի երկուսն է: Մեկ տարի առաջ այս օրը ադրբեջանական բանակը մոտ 25 տարվա նախապատրաստությունից հետո հարձակվեց մեր երկրի վրա՝ Արցախը հետ գրավելու վճռականությամբ:
Ու հետ շպրտվեց՝ մեկ անգամ և անդմիշտ հասկանալով, որ Արցախի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը անհնար է: Ես ներողություն եմ խնդրում Արցախի սահմանները ապրիլյան պատերազմի ժամանակ խիզախորեն պաշտպանած այն զինվորներից, որոնց մասին չհասցրի գրել:
Ու վերահաստատում եմ խոստումս՝ բոլորիդ մասին ակնարկներս հավաքվելու են մի գրքում, և դա կլինի իմ՝ ռազմական լրագրողիս փոքրիկ տուրքը ձեզ: Փառք ու պատիվ բոլորիդ: Անմահություն ընկածներին:
Գայանե Պողոսյան