Արցախի հակամարտության վերաբերյալ արված Ալիևի հերթական հայտարարությունը դժվար է դիտարկել՝ որպես ինչ-որ նոր դիրքորոշում։ Հիմնականում Ալիևը նույն թեզերն է կրկնել, ինչ վերջին տարիներին՝ սկսած ամենամառազմատիկ դրույթներից, համաձայն որոնց Երևանը մեզ Ադրբեջանն է նվիրել, որ հայերը տարևածաշրջանում 19-րդ դարում են միայն ի հայտ եկել, վերջացրած միանգամայն հստակ քաղաքական դրույթներով, համաձայն որոնց Ադրբեջանը ԵՐԲԵՔ չի ճանաչելու Արցախի անկախությունը, և առհասարակ՝ Արցախյան հակամարտությունը Ադրբեջանի ներքին հարց է։
Չեմ պատրաստվում քննարկել մառազմատիկ մասը, որովհետև դրա մասին շատ է խոսվել ու մեծ հաշվով՝ իմաստ էլ չունի դեգեներատիվ բնույթի հարցերի շուրջ ճառ կարդալ։ Իսկ այ երկրորդ մասը ավելի ուշագրավ է։
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի այն դիրքորոշմանը, թե Արցախի հարցը զուտ ներքին հարց է, պատասխանել էր Լավրովը, ում հայտարարության տողատակը կայանում էր հետևյալում. եթե ձեր ներքին հարցն է, ապա ինչո՞ւ եք 20 տարի թթվել ականջներիս ու ի՞նչ եք ուզում միջնորդներից այդ դեպքում։ Սակայն Ալիևը նորից կրկնում է այդ թեզը...
Հավանաբար տարօրինակ թվա, բայց կարծում եմ, որ սա նշանակում է, որ հիմա էլ Ալիևն է ուզում ստատուս քվոն անորոշ ժամանակով հետաձգել, քանի որ նման հռետորաբանությունը ունի միայն երկու տրամաբանություն։
1. Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, որի արդյունքում կվերադարձնի ամբողջ Արցախը, և նրանք այնքան վստահ են իրենց հաղթանակում, որ թքած են ունենալու միջազգային հանրության արձագանքի վրա էլ, միջնորդների վրա էլ։
2. Ադրբեջանում հստակ հասկանում են, որ առնվազն առաջիկա մի քանի տարին իրենք բացարձակապես զրկված են բլիցկրիգով հարցը լուծելու հնարավորությունից, բայց փոխզիջումային տարբերակով հարցի կարգավորումն էլ չեն ուզում։ Ուստի՝ պետք է սաբոտաժի ենթարկել բանակցային պրոցեսսը՝ ի սկզբանե հայտարարելով դիրքորոշում, որը բացարձակ անընդունելի է հայակական կողմի համար։ Արդյունքում, բանակցային պրոցեսսը կշարունակի մնալ նույն տեղում, ու Ստատուս քվոյի կյանքին ևս մի քանի տարի կպարգևվի։ Մի քանի տարուց էլ կրկին կվերադառնան այս թնջուկին՝ հույս ունենալով, որ ավելի լավ նախնական պայմաններ կլինեն այդ ժամանակ։
Բնավ չհանդիսանալով Բաքվում թեյ խմողների դիվիզիայի անդամ՝ այնուամենայնիվ, չեմ կարող միանգամից դեն չնետել առաջին տարբերակը։ Ադրբեջանն, իհարկե, մեր թշնամին է, բայց Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը դեբիլներից չէ բաղկացած։ Առավել ևս դեբիլ չէ Ալիևը, ու ապրիլյան պատերազմից նրանք էլ են դասեր քաղել, որոնցից ամենակարևորը այն էր, որ առանց մսաղացի ու ծանր կորուստների, Արցախի անգամ մի քանի շրջան չեն կարող հետ բերել, ուր մնաց թե ամբողջ Արցախը։
Սակայն սա ամենևին չի նշանակում, որ չի կարելի ամպագոռգոռ հայտարարություններ անել։ Ինչպես ծեր իմպոտենտի ու սեքսապաթոլոգի մասին անեկդոտում էր ասվում՝ էհ, դու էլ ասա։ Հետևաբար, կարծում եմ, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Համենայն դեպս, դրա մասին է վկայում Ալիևի վերջին շրջանի ակտիվությունը։
Կոնստանտին Տեր-Նակալյան