Կրասնոյարսկում, սովորությանս համաձայն, բեմից իջա ներքև, որպեսզի շնորհավորեմ դահլիճում գտնվող մայրիկներին, ու մեկ էլ հանդիսատեսի շարքերում պատահաբար նկատեցի մի հղի կնոջ ու հենց նրան էլ որոշեցի նվիրել հաջորդ կատարումս: Ժամեր անց իմացա, որ համերգից անմիջապես հետո նա լույս աշխարհ էր բերել մի գեղեցկուհու, որի անունը կնքել էին իմ անունով:
Չեմ կարող նկարագրել հուզմունքիս չափը…Այդ լուրն իմանալուց անմիջապես հետո շտապեցի հանդիպել փոքրիկ Լիլիթին... ահա վիդեոն: