Այն, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների հիմքը մեր երկրի՝ օրըստօրե անկում ապրող հեղինակությունն է, անվիճելի է. տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ներդրումների քրոնիկ պակասը, Հայաստանի անտեսվածությունը հետևանքն են հենց այդ բանի: Հետևաբար՝ առաջին գերխնդիրը, որ այսօր Հայաստանի առջև ծառացած է, պետության՝ որպես վստահելի գործընկերոջ հեղինակության վերականգնումն է, որը, եթե մեզ հաջողվի կյանքի կոչել, կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել երկրի ներսում:
Գագիկ Ծառուկյանի վարչապետ դառնալու պարագայում, անկասկած է, բոլոր այս խնդիրները մեկ ակնթարթում կարելի կլինի լուծել: Ամեն ինչ շատ պարզ է՝ կա վստահելի ու ընկալելի ղեկավար, կա վստահելի ու ընկալելի պետություն: Եթե «Ծառուկյան» դաշինքը կարողանա ձևավորել մեծամասնություն, ինչը չափազանց հավանական է, կարելի է ասել, որ հիմնական խնդիրը լուծված կարող ենք համարել. Ծառուկյանը հենց այն միակ անհատն է, ով կարող է ռեալ փոփոխություններ բերել Հայաստանին, ներդրումներ ներգրավել, անձամբ երաշխավորել դրան պաշտպանվածությունը: Նա, վստահաբար, կկարողանա առաջին հերթին փոխել Հայաստանի աղավաղված իմիջն ու այն ներկայանալի դարձնել աշխարհին: Հայաստանն այսօր բացարձակ հեղինակություն վայելող ու ընկալելի գործչի կարիք ունի, ում դերում հենց հանդես է գալիս Գագիկ Ծառուկյանը:
Նորայր Հակոբջանյան