Դերասանուհի Կայա Խուրշուդյանը իր սոցէջում խոսք է հղել այն օգտատերերին, ովքեր առիթը չեն կորցնում քննադատելու դերասանուհու արտաքինը: Վերջերս մամուլում հայտնված հերթական նյութը, որը ոչ մի առնչություն չուներ Կայայի արտաքինի հետ, այլ պատմում էր նրա տանը բնակվող կենդանիների մասին, նույնպես ուղեկցվեց համացանցային օգտատերերի՝ նրա շրթունքները քննարկող ու քննադատող բազմաթիվ մեկնաբանություններով, որոնց մեծ մասը վիրավորել են դերասանուհուն: Եվ ահա Կայան իր ֆեյսբուքյան ստատուսի միջոցով դիմել է բոլոր այդ մարդկանց՝ գրելով հետևյալը.
«Խոսքս վերաբերում է այն դատարկ մարդկանց, ովքեր ուղիղ 1 տարի է՝ խոսում են իմ շրթունքներից. իրոք զարմանում եմ՝ մարդկանց սրտերում այսքան չարություն որտեղի՞ց: Ախր, ժողովուրդ ջան, դուք չհասկացա՞ք, որ ես դա ինձ համար եմ արել, ոչ թե ձեր, որ մի տարի է՝ այսպես տվայտվում եք ու չեք կարողանում ներել իմ այսչափ «սխալը»: Հասկացեք ի վերջո. արել եմ ու շատ լավ եմ արել, ինձ շատ դուր է գալիս: Այդքան դժվա՞ր է պարզապես չնայել ու անցնել առաջ, եթե ձեզ դուր չի գալիս, այլ ոչ թե վատ բաներ գրել: Դուք երևի Աստվածաշունչ էլ չեք կարդացել ու չգիտեք երևի, որ մարդու մասին չարախոսելը մեղք է: Պարա՞պ եք մնացել: Ձեր երեխաներով զբաղվեք, ձեր ամուսիններին մեկ-մեկ բավարարեք, մի բարի գործ կատարեք, դուրս եկեք փողոց ու անտուն շներին կերակրեք։ Էնքան լավ բաներ կան անելու... Ի՞նչ ասեմ, մարդի՛կ, բարիացեք, էդ չարը ձեզ է կրծելու, ոչ թե ինձ...»։