MeydanTV-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ Չեմենլի գյուղում տեղակայված զորամասի զորավարժությունների ժամանակ պայմանագրային զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամեդովը, ընկնելով տանկի տակ, մահացել է: Տեղեկությունը հաստատել է նաև Բարդայի շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյան:

 

Վերջինս հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ավելի վաղ և զինծառայողը հողարկավորվել է մարտի 28-ին:


Հետաքրքրական է, որ միջադեպի մասին Meydan TV-ին հայտնել են տեղի գյուղացիները, իսկ ԱՀ ՊՆ-ն այս մասին որևէ հայտարարություն չի կատարել:

 

Աշոտ Մովսիսյան