Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Շուրջ 9 ամիս առաջ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ կալանավորվել էր Սարի թաղի 10 բնակիչ: Մինչ օրս քննությունն ընթանում է և կալանավորված անձանց հարազատները հարցի հետ կապված հասարակության ուշադրությունն են հրավիրում: Հանդիսանալով «Ծառուկյան» դաշինքի կողմից 4-րդ ընտրատարածքում ներկայացված թեկնածու, որն ընդգրկում է Էրեբունի վարչական շրջանը՝ ներառյալ Սարի թաղը, բնական է ՝ չէի կարող անտարբեր մնալ բնակիչների կազմակերպած ակցիային: Այսօր հանդիպեցի և լսեցի սարիթաղցիներին, որոնց պաստառներին գրված է ՝ «Ազատություն Սարի թաղի 10 տղաներին» և այլ կարգախոսներ: Թաղամասի բնակիչները մշտապես առանձնացել են իրենց թասիբով ու առանձնահատուկ մտածելակերպով: Առհասարակ, մարդկային ազատությունն ու դրանից զրկելու իրավական հիմքերը պետք է ենթարկվեն բազմակողմանի և օբյեկտիվ քննության: Իսկ անազատության մեջ գտնվող անձի հարազատն ու ազգականը պետք է իրազեկված լինեն վերջիններիս իրավունքների, առողջական վիճակի և գտնվելու վայրի պայմանների մասին տեղեկատվությանը»: