Միշտ էլ հետաքրքիր է ուսումնասիրել այն, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում կանացի մարմնի գեղեցկության մասին պատկերացումները։

 

Այսպիսով՝ 60 տարիների ընթացքում միջինի վիճակագրական կինը 13 կիլոգրամովգիրացել է։ Սակայն դա հասկանալի է, քանի որ կանանց միջին հասակը ավելացել է 9 սմ-ով, իսկ կազմվածքը ավելի գրավիչ է դարձել։

 

Կանացի կուրծքը միջինում 2 չափսով մեծացել է։ Անցած հարյուրամյակի 50-ական թվականներին կանայք ավելի փոքր էին և 15սմ-ով ավելի բարակ մեջք ունեին։ Ոտքերի չափսերը նույնպես փոքր էին 3 համարով։ 1957 թվականի կանայք կրում էին 40-րդ (եվրոպական) չափսի հագուստ, իսկ այսօր միջին կանայք կրում են 44-րդ չափսը։

 

 

Մասնագետները համոզված են, որ այդպիսի փոփոխությունների պատճառը կանանց կյանքի որակի բարձրացումն է։ Նրանք սկսել են ավելի շատ վաստակել, առողջ ապրելակերպ վարել, սպորտով զբաղվել և ավելի լավ սնվել։

 

Օրինակ, եթե 1957 թվականին կինը միջինում օրական օգտագործում էր 1800 կալորիա, ապա 2017 թվականին այդ թիվը հասել է 2300-ի, այդ իսկ պատճառով ժամանակակից գեղեցկուհիները կարող են միայն հպարտանալ այդ փոփոխություններով։