1.Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո, կրկին հայտնվեցին Եվլախ հասնողներն ու Կասպից ծովում ոտքեր լվացողները: ԼՏՊ-ն ի տարբերություն պոպուլիստական ոգով տոգորվածների խոսել ու հիմնավորել գիտի, բայց հանգիստ թողնենք, թե՛ պոպուլիստներին, թե՛ ԼՏՊ-ին ու յուր թիմին և մի պարզ բան ընդունենք, որ Երևանում նստածները չեն կարող հող տալ կամ հող պահանջել:
Արցախում ապրողն է որոշում՝ գնա՞լ, փոխզիջման, թե՞ ոչ: Սահմանին կանգնող տղերքն են որոշում՝ հող տա՞լ, թե՞ ոչ (2016-ի ապրիլը ձեզ օրինակ): Մնացած դիսկուրսներն ու խոսակցությունները, մանդատ ունենալու կամ ինչ-որ մեկին հաճոյանալու արդյունք են, ինչու չէ նաև ՖԲ-ում լայք հավաքելու մոլուցք:
2.Երեկ ՕՐՕ հանրահավաքից հետո քայլերթ տեղի ունեցավ: Հանրահավաքը ոչինչ չասող էր, քայլերթը նույնպես, սակայն մի հետաքրքիր դրվագ նկատեցի: Քայլերթի ժամանակ Պաշտպանության նախկին Նախարար Սեյրան Օհանյանի կողքով էր քայլում նաև նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ով հավաքվածների հետ բղավում էր .«Սասնա Ծռեր» ու ժպտում: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր զգում այդ պահին Սեյրան Օհանյանը: Ուզում եմ հիշեցնել, որ ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ Օհանյանը դեռ նախարար էր, իսկ կինը՝ Առողջապահության նախարարի խորհդական:
Հ.Գ. Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս երկու դրվագները, մեր այսօրվա վիճակի պատճառն են, երբ ոչ ոք չգիտի ինչի համար ու ուր է գնում:
Էդգար Խաչատրյան