Ինչպես փաստում են ուսումնասիրությունները, Հայաստանում ամենալայն ժողովրդականություն վայելող քաղաքական ուժը շարունակում է մնալ «Ծառուկյան» դաշինքն, իսկ ամենավստահելի գործչի համարումը պատկանում է այդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին,ով իր մրցակիցներին գերազանցում է ավելի քան կրկնակի անգամ:
KOG (Institute for Marketing and Communication Sciences) և «Demokratijos projektai»-ի կողմից օրերս հրապարակված վիճակագրությունը փաստում է՝ ՀՀ բնակչության մի ահռելի մասը՝ 40%-ից ավելին, հենց Ծառուկյան դաշինքին է տեսնում որպես ապագայի դոմինանտ քաղաքական ուժ: Պետք է նկատել, որ դաշինքն իր անմիջական մրցակցին, ըստ նույն հարցման արդյունքների, գերազանցում է մոտ 20%-ով, ինչը չափազանց խոսուն ցուցանիշ է ու վկայում է այն մասին,որ ժամանակն իրականում աշխատում է հենց «Ծառուկյան» դաշինքի օգտին:
Ի դեպ՝ ինչ վերաբերում է Ծառուկյանի անձնական վարկանիշին, ապա այստեղ ևս անակնկալներ չեն գրանցվել. Ծառուկյանը ժողովրդի կողմից ամենաընկալելի գործիչն է՝ վայելելով բնակչության ավելի քան 71%-ի անվերապահ համակրանքը: Աներկբա է՝ ժողովուրդն այլևս վերջնականապես ինքն իր համար իր որոշումը կայացրել է ու ընտրել է այն միակ ուժին, որի հետ է կապում ապագայի հետ կապված իր բոլոր հույսերը. փոփոխությունները վաղուց հրամայական են դարձել մեր երկրում, որոնց իրականացման համար բավարար կամք ու վճտակամություն է անհրաժեշտ լինելու ցուցաբերել. այդ կամքն ու վճռակամությունը հաստատապես կա:
Արսեն Ղարաքեշիշյան