Ժամանակակից աշխարհը սովորեցնում է լավ սովորել, հաջողության հասնել, գումար վաստակել, ժամանակակից իրեր գնել, բնակարան ձեռք բերել․․․ Այս ամենի ետևից ընկնելով, երբեմն չենք գիտակցում, թե որքան միայնակ ենք․․․ Եվ եթե նույնիսկ հոգու խորքում զգում ենք, որ երջանիկ չենք, ապա մեզանից քչերն են փորձում փոխել իրենց կյանքը և առաջին քայլն անել իրենց կեսին գտնելու համար։
Նախ, հարկավոր չէ ընկերներ փնտրել միայն քո ծանոթների շրջանում, քանի որ աշխարհը վիթխարի է և ծանոթանալու հնարավորություններն էլ հսկայական։ Դուք ոչ միայն պարզապես ընկեր եք փնտրում, այլ մարդ, որի հետ ուզում եք անցկացնել ձեր ողջ կյանքը։ Իսկ որտե՞ղ փնտրել — Եթե բավականին խիզախ եք, ապա կարող եք ծանոթանալ փողոցում, հասարակական տրանսպորտում, գրադարանում, սրճարանում և այլն։ — Ավելի շատ հետաքրքիր վայրեր հաճախեք․ համերգներ, փառատոններ, երեկույթներ, սրճարաններ, լողափ, ցուցահանդեսներ, թատրոններ և այլն։
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ։ — Ձեր միակին կարող եք գտնել նաև ճանապարհորդելիս։ — Այս հարցում ձեզ կարող են օգնել նաև ձեր ընկերները ․ Կիսեք ձեր ցանկությունները նրանց հետ, և հնարավոր է հանդիպեք այն միակին ․․․ — Սեր կարելի է գտնել աշխատանքի վայրում։ Ուշադիր զննեք ձեր աշխատակիցներին, — եվ վերջապես ծանոթություն համացանցում։ Տարբերակները շատ են, հարկավոր է միայն ցանկություն և մի քիչ խիզախություն։ Սերը տարածություն չի ճանաչում, հնարավոր է այն գտնեք այլ մայրցամաքում կամ հարևան մուտքում։ Պարզապես հարկավոր է մի քիչ ջանք գործադրել․․․