Հայաստանը բոլոր տեսակի ազատությունների, լայն ու հավասար հնարավորությունների երկիր է՝ ինչ ուզում ես, ինչպես կարող ես արա(եթե չես կարող՝«անբաշար ես», մեղքը միայն քո մեջ փնտրիր )... պատասխանատվություն էլ կրում ես միայն էն դեպքում, երբ ինչ-որ մեկը հանկարծ գտնում է, թե խախտել ես իր իրավունքները և պիտի պատասխան տաս. էս հարցում էլ մանևրելու լայն հնարավորություններ կան՝ ցանկացածդ «մեթոդով» պայքարելուց, պատասխանատվություն կրելուց, ընդհուպ մինչև «տուժածի» հետ պայմանավորվել...


Դիցուք, նաև նոր ընտրակարգի դեպքում՝ այնքան քաղաքականացված մեր հասարակության ամեն ներկայացուցչի, ով բավարարում է օրենքի պահանջներին, հնարավորություն է ընձեռնված՝ առարկայացնելու իր քաղաքական «իղձերը»՝խորհրդարանական ընտրվելու. և արդյունքում էլ՝ ով ինչպես ցանկանում է, ինչպես կարողանում է՝ ընտրարշավ է իրականացնում, ընտրողների համակրանքը շահում՝ «սրտից» բխած կարգախոսներից, ֆեյսբուքյան գրառումներից, բոցաշունչ ելույթներից մինչև նյութական խրախուսումներ...


Արդյունքում՝ արդեն ապրիլի 3-ից հետո ապահովվում է լայն գիտական, կիրառական ուսումնասիրության դաշտ՝ հայրենի քաղաքագիտության, հոգեբանության, սոցիոլոգիայի համար՝ նաև ընտրարշավը ձախողած քաղաքական ուժերի պատվերով...


Ստեղ են ասել՝ գործից գործ է բացվում, ու էլի լիքը նոր հնարավորություններ