Վրացագետ Ալիկ Երոյանցը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա ընթացիկ տարվա մարտի 27-ին Թբիլիսիում, Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են Հայաստանի Ոստիկանության ՔՀԳՎ կողմից ՀՀ Քրեկանան օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետին և 235.1 հոդվածի 2-րդ կետի առաջին մասին համապատասխան հետախուզվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին: (Կից նյութն՝ այստեղ):
Հ.Գ. Դատելով Վրաստանի ՆԳՆ ներկայացրած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված հոդվածներից, որոնք վերաբերում էն «Ծանրացուցիչ հանգամանքներում ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության դեպքերին», ինչպես նաև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ համագործակցում են հայաստանցի գործընկերների հետ «ԻԳԼԱ» զինատեսակի Վրաստանից Հայաստան ապօրինի տեղափոխելու գործի շրջանակներում, ապա կարելի է ենթադրել, որ այսօրվա ձերբակալությունը այդ գործի հետ ուղիղ կապ ունի»: