Այսօր՝ մարտի 26-ին, Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգում տեղի է ունեցել ռազմական բախում PKK-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև: Թունջելի - Էրզիջան մայրուղու վրա՝ Քութուդերեսի տարածաշրջանում, վաղ առավոտյան տեղի է ունեցած ռազմական բախման հետևանքով զոհվել է թուրքական բանակի առնվազն հինգ զինվոր, իսկ տասը վիրավորվել են, որոնց տեղափոխել են Ֆիրաթի համալսարանական հիվանդանոց:
PKK-ի կողմից ևս կան զոհեր և վիրավորներ, զոհվել է յոթ զինյալ, և վիրավորվել՝ հինգը:

 

Այս պահին թուրքական բանակի «Կոբրա» ռազմական ուղղաթիռները իրականացնում են հետախուզական թռիչքներ Թունջելի նահանգի անտառապատ վայրերում:

 

Կիլիկիա Հայաստան